Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում սողանքն ակտիվացել է

Հոկտեմբեր 29,2011 00:00

Երեկ, ժամը 14.42-ին, Տավուշի մարզի Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է մարզի փրկարարական վարչություն, նշելով, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից news.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:
Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել