«Հայ ազգային կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզնից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության կամ, այլ կերպ ասած, իմպիչմենտի հարցը»,- երեկ Ազատության հրապարակում իր ելույթն այսպես սկսեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա հայտարարությունը թերեւս ինչ-որ առումով անսպասելի էր նաեւ ՀԱԿ անդամ կուսակցությունների առաջնորդների համար: Համենայնդեպս, երեկ «Առավոտին» չհաջողվեց նրանցից մեկնաբանություններ ստանալ՝ թե այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը չհամաձայնեց կոալիցիայի առաջարկին՝ գնալ հերթական ընտրությունների «քաղաքակիրթ մրցակցության կանոններով»:
Կարդացեք