Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնակով սպառնացողը ներկայացել է մեղայականով

Հոկտեմբեր 29,2011 16:08
Այսօր` հոկտեմբերի 29-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժին է մեղայականով ներկայացել մի երիտասարդ:  
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25 շենքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Թումասյանն է:
Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Արտյոմ Թումասյանը հետախուզվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից, և նրա նկատմամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր խափանում կիրառելու վերաբերյալ որոշում` որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ նշված երիտասարդը ոստիկանություն է ներկայացել մեղայականով, քանի որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի և ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները նրա հետ բացատրական աշխատանք են կատարել, ինչից հետո էլ Ա.Թումասյանն ինքնակամ ներկայացել է ոստիկաններին:
Ա.Թումասյանը կասկածվում է հոկտեմբերի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքում գտնվող «Երամ» տաքսի ծառայությունում խուլիգանական արարքներ կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Երամ» տաքսի ծառայություն էր մտել և տաքսի ծառայության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերել խուլիգանական արարք, որից հետո իր մոտ եղած մարտական նռնակով սպառնացել էր, որ պայթեցնելու է տաքսի ծառայությունը:
Այդ ժամանակ քաղաքացին բռնություն է կիրառել տաքսի ծառայությունում աշխատող «Երամ» տաքսի ծառայության վարորդներից մեկի նկատմամբ, որը մարմնական վնասվածքներով այս պահին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնում, որից հետո այս անկոչ հյուրին փորձում են կարգի հրավիրել տաքսի ծառայության հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները, սակայն նա նույն արարքը ցուցաբերել է խանութի աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է նրանց, որից հետո լքել է նշված վայրը և հեռացել :
Քիչ անց նա վերադարձել է և իր ձեռքին եղել է մարտական նռնակը, և այս անգամ սպառնացել է, որ նռնակը կպայթեցնի խանութում:
Շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները:
Այս պահին նշված հատվածում են գտնվում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ:
Այստեղ է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Այստեղ են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ փրկարարական վարչության պետ Շամիր Շամիրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները տաքսի ծառայության և խանութի դիմացի մայթի բաց տարածքում հայտնաբերել են մարտական նռնակը:
Այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել Պաշտպանության նախարարության սակրավորները:
Այս պահին սակրավորը կարողացավ վնասազերծել այդ մարտական նռնակը ու հիմա նռնակը փաթեթավորվում է քննիչի կողմից, հավանաբար դա կուղարկվի փորձաքրեագիտական կենտրոն, որտեղ կնշանակվի նռնակի փորձաքննություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական-որոնողական աշխատանքներ՝ հայտնաբերելու համար այդ անձին, ով խուլիգանություն է կատարել և դիմել է փախուստի:
Այս պահին արդեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ 258 հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ծեծված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31