Հենց նոր Թուրքիայում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանն ու Իրանը ոչ-ոքի՝ 2:2 խաղացին: Ռուսները 3:1 հաշվով առավելության հասան հնդիկների նկատմամբ եւ վաստակած միավորներով՝ 20, մրցաշարային աղյուսակում դուրս եկան 1-ին հորիզոնական: Ադրբեջանն իր հերթին պարտության մատնեց Վրաստանին՝ 2,5:1,5 եւ Իրանի հետ միասին երեկոյան կայանալիք 8-րդ տուրից առաջ 18 միավորով բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: