Կորսիկայում ավարտված «15e Corsica Masters՚ օփենում 1-14-րդ հորիզոնականներն զբաղեցրած շախմատիստները երեկ պայքարն են սկսել արագ շախմատի մրցաշարում, որտեղ նրանց միացել են աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): 1/8 եզրափակչում վիճակահանությամբ հանդիպել են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը: 1,5:0,5 հաշվով Ավետիքը հաղթել է հիմնական մրցաշարի 3-րդ մրցանակակիր իր հայրենակցին եւ ութ լավագույնների մեջ պայքարը շարունակելու իրավունք է վաստակել: Այսօր քառորդ եւ կիսաեզրափակիչ խաղերի օրն է, իսկ եզրափակիչը կկայանա վաղը՝ Այաչո քաղաքում: