Երեկ ԵՊՀ-ում բացվել է «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը: Նպատակն է քննարկել կիրառական եւ տեսական հոգեբանության արդի հիմնախնդիրները:
Ժամանել են ավելի քան 200 մասնագետներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Ուզբեկստանի տարբեր բուհերից: Կընթերցվի ավելի քան 50 զեկուցում, կներկայացվեն մագիստրոսների եւ ասպիրանտների ցուցապաստառները: