Ի պատասխան tert.am-ի հարցի՝ ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանն ասել է. «Այո, շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին՝ այն դեպքում, երբ խոսքը հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն՝ ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բանի մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»: Երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով Արամ Անանյանի այս պատասխանը՝ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»: