Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանն էապես կազդի Հայաստանի ընտրությունների վրա

Հոկտեմբեր 29,2011 12:43

«Նախընտրական շրջանում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը փորձում են եւ դեռ կփորձեն իրենց մտերմիկ կեցվածքը ցուցադրել Ռուսաստանի նկատմամբ. դա արվում է թե ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի կողմից փոխադարձ այցելություններով եւ բոլոր այլ հնարավոր միջոցներով, քանի որ Ռուսաստանի հետ է կապված այս կամ այն քաղաքական ուժի հաջողությունը, չէ՞ որ Հայաստանի տնտեսությունը 50 տոկոսով կապված է Ռուսաստանի հետ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով՝ «իրականությունն այն է, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն սերտորեն փոխկապակցված են, եւ պետք է գտնվի այն նուրբ սահմանագիծը, որից այն կողմ չի կարելի անցնել ո՛չ հայերին, ո՛չ էլ ռուսներին»: ՌԴ-ն, Մելիքյանի մատուցմամբ, Հայաստանում փորձում է միաժամանակ գործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ, գուցե, խանդի մթնոլորտ ձեւավորելու համար՝ Ռուսաստանի բարյացակամությունը շահելու համար ստեղծելով ներքին մրցակցություն:
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը էապես կազդի ընտրությունների արդյունքի վրա՝ անգամ պարզապես կարծիք հայտնելով, այս կամ այն քաղաքական ուժի հետ մտերմիկ հանդիպում ունենալով. «Մենք տպավորվող ժողովուրդ ենք, հատկապես այդ կարգի ցուցադրական գործողություններից»,- ասաց Արման Մելիքյանը՝ հավելելով, որ «Հայաստանը պետք է կողմնորոշվի ոչ թե այն առումով՝ ում հետ չպետք է բարեկամություն անի, այլ թե՝ ում հետ ինչ չափով ու ինչ բովանդակությամբ բարեկամություն անի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31