Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն եւ անհամեմատ բարձր աշխատավարձ

Հոկտեմբեր 29,2011 12:33

Թեեւ Կարեն Կարապետյանը դեռ չի հաստատում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը լքում է «Գազպրոմ»-ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար, սակայն ռուսական Gazeta կայքն արդեն նրա մոտավոր աշխատավարձի չափն է նշում։ Վկայակոչելով թերթին՝ «Ա1+»-ը փոխանցում է, թե Կարապետյանը ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալի պաշտոնում զբաղվելու է «Գազպրոմի»-ի եւ նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ հարաբերությունների համակարգմամբ: Եվ եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնում նա ստանում էր ամսական 300 հազար դրամ, ապա նոր պաշտոնում կստանա մոտ 153,8 հազար դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել