Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿԵՑ ՄՈՌԱՆԱԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Հոկտեմբեր 28,2011 00:00

«Եթե ելնենք այսօրվա քաղաքական զարգացումների տրամաբանությունից, ապա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ունենալու  Հանրապետական կուսակցությունը»,- «ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը, նաեւ կարծիք է հայտնել, թե ԲՀԿ-ն այնքան անխոհեմ չի գտնվի, որ գնա Ռոբերտ Քոչարյանին ետ բերելու ճանապարհով:
«Քոչարյանի վերադարձը նախագահի պաշտոնում ողբերգություն կլինի հայ ազգի համար, եւ այն կուսակցությունը, որը կփորձի շալակել նրան ու բերել այդ աթոռին դնել, կզրկվի հայ մարդու հարգանքից, որովհետեւ Քոչարյանը տասը տարում ուղղակի ավերեց այս երկիրը ե՛ւ բարոյական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումներով: Արգենտինան լավ օրինակ ունի. որոշեց իր նախագահներից մեկին հանել նախագահների ցուցակից եւ նրա անունն այլեւս չհիշատակել։ Հայաստանը պետք է դա անի Քոչարյանի հանդեպ: Նա Հայաստանում ձեւավորեց քոչարյանաբուրժուական համակարգ, որտեղ հստակ տրված է՝ ով ում պետք է նալոգներ տա, ով ումից պետք է տանի, ով ում պետք է ճնշի, ով ինչ աստիճանի լկտիանա։ Այսօր էլ դրա հետքերը դեռ կան»,- հայտարարել է Շիրխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել