Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ԴԵՌ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ

Հոկտեմբեր 28,2011 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի բանկային հաշվեհամարից ԴԱՀԿ-ն երեկ պետք է բռնագանձեր 6 մլն 234 հազար դրամ տուգանքը: Դատարանի որոշմամբ, օրաթերթը հենց այդքան գումար պետք է վճարի գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ Լեւոն Սարգսյանին՝ նրանց «պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ տպագրելու համար»: Սակայն, ինչպես «Ա1+»-ին տեղեկացրել է ՀԺ-ի տնօրեն Աննա Հակոբյանը, երեկ աշխատանքային օրվա վերջի դրությամբ իրենց բանկային հաշվից բռնագանձում չի եղել:
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը, որը կտրականապես հրաժարվել է ներկայանալ, «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասել է. «Հեռախոսով պարզաբանումներ չենք կարող տալ, պետք է անձամբ ներկայանաք ԴԱՀԿ, դիմում գրեք եւ միայն դրանից հետո տեղեկություն կստանաք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել