Այսօր` հոկտեմբերի 28-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության քննիչների եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզում քննչական-փորձարարական աշխատանքներ էին կատարում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 1-ին անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա, կա դիակ:
Նշված հատվածում իրավապահները հայտնաբերել էին կնոջ դիակ: Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ սպանվածը Երեւան քաղաքի բնակիչ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն էր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: