Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոաշունը» փակվեց

Հոկտեմբեր 28,2011 20:26

Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ծրագիրը, որն այս տարի նվիրված էր անկախության 20-ամյակին եւ մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին՝ Գորիսում, ավարտվեց: Փառատոնի փակումը կայացավ այսօր երեկոյան՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով, շուրջ մեկ ամիս հարյուրավոր հայկական ֆիլմեր ցուցադրվեցին մայրաքաղաքի եւ հանրապետության բոլոր մարզերի բուհերում, զորամասերում, դպրոցներում, եղել են նաեւ բացօթյա կինոդիտումներ: Կինոկենտրոնի տնօրենն իրենց  նպատակը կայացած համարեց. «Կինոաշունը փառատոն չէ, ծրագիրը միտված է հայկական կինոն վերականգնելուն ու երիտասարդների շրջանում հայկական կինոյի մշակույթը մեծացնելուն: Փորձեցինք վերականգնել կինոցանց հասկացությունը»: Գ. Գեւորգյանն ասաց նաեւ, որ փառատոնի մեկնարկը մարզերից սկսելու ավանդույթը կպահպանեն, եւ «Կինոաշունը» կլինի ամենամյա: Նրա փոխանցմամբ, չնայած այս տարի էլ որոշ վայրերում կիոնդիտումները ձեւական բնույթ են կրել, բայց 90%-ով մարդիկ ջերմությամբ են ընդունել փառատոնը: «Հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը հասարակության շրջանում չի կորել, ինչի վկայությունը եղել են լեփ-լեցուն դահլիճները: Նվաճումներից մեկը կինոքննադատությունը, կինովերլուծությունը վերականգնելու նպատակով գրախոսականների ներկայացումն էր»,- ասաց նա: Փակման ժամանակ նա հատուկ շնորհակալություն հայտնեց հովանավոր Ռուսաստանի հայերի միությանը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսին, աջակցության համար՝ Երեւանի քաղաքապետարանին, Մշակույթի նախարարությանը, հանձնվեցին նաեւ հատուկ մրցանակներ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31