Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի դերասանուհին ազատ արձակվեց

Հոկտեմբեր 28,2011 19:25

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Մարզիե Վաֆամեհրին, որը դեռ հուլիսին դատապարտվել էր մտրակի 90 հարվածի եւ մեկ տարվա բանտարկության` «Իմ վաճառքի հանված Թեհրանը»( My Tehran for Sale) ավստրալական ֆիլմում նկարահանվելու համար: Ֆիլմը ցուցադրվել էր կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Վաֆամեհրը կալանավորվել էր այս տարվա հուլիսին, երբ ֆիլմի կրկնօրինակներն անօրինական ճանապարհով (դրա ցուցադրությանը Թեհրանը հավանություն չէր տվել) հայտնվել էին Իրանում: Ֆիլմը պատմում է Թեհրանում մի երիտասարդ դերասանուհու կյանքի մասին, որի թատերական գործունեությունն իշխանությունների կողմից արգելված է, եւ նա ստիպված է գաղտնի եւ երկակի կյանք վարել: Ֆիլմի տեսարաններից մեկում դերասանուհին հայտնվել է առանց իրանական ավանդական գլխաշորի, մեկ այլ դրվագում՝ նա ալկոհոլային խմիչք է խմում, ինչը հակասում է իրանական ավանդույթներին ու օրենքներին:

Դերասանուհին, իշխանություններին վարկաբեկելու մեղադրանքով, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման եւ գանահարման: Նրա փաստաբանը կայացված դատավճիռը բողոքարկել էր վերադաս ատյանի դատարանում: Իրավապաշտպանների մատուցմամբ, Մարզիե Վաֆամեհրն ազատ է արձակվել դեռ  երկուշաբթի օրը` այն բանից հետո, երբ Թեհրանի Վերաքննիչ դատարանը նրա ազատազրկման ժամկետը կրճատել էր` նրան դատապարտելով եռամսյա ազատազրկման եւ չեղյալ էր համարել մտրակահարումը:

Ի դեպ, Վաֆամեհրն իրանական կինոմատոգրաֆիայի` վերջին շրջանում դատապարտված միակ ներկայացուցիչը չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31