«Առավոտի» տեղեկություններով, ՔԿՀՎ պետ Հայկ Հարությունյանի հրամանով աշխատանքից այսօր ազատվել է «Գորիս» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Պետրոսյանը: Նա փոխանակ ապահովեր հիմնարկի անվտանգությունը, դատապարտյալներից մեկին ապահովել է սննդամթերքով ու սպորտային կոշիկներով: Կատարվածը համարվել է «անթույլատրելի կապ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ