Երեկ մարզահագուստի ռուսաստանյան ապրանքանիշ «Forward» ընկերության հետ համագործակցության պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաեւ օլիմպիական եռակի չեմպիոն , 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը: Նա 2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերի բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրն էր: Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը առողջություն եւ երկար կյանք մաղթելով «օղակների արքային»՝ հյուրերին եւ ներկաներին վստահեցրեց, որ լեգենդար մարզիկն այդ պատվին արժանանալու է նաեւ Լոնդոնում, ինչպես նաեւ հաջորդ բոլոր օլիմպիական խաղերում:
Աշոտ Հակոբյան
Կարդացեք նաև