Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Արմեն Խանդիկյանի եւ Լեւոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE» տրագիկոմիկական կլոունադայի պրեմիերան:
Ներկայացման գլխավոր հերոսը՝ դերասան Բարդուղիմիոսն իրեն բաժին հասած կյանքից եւ ստեղծագործելու հնարավորություններից դժգոհ է ու հիասթափված: Ներկայացման հերոսի ստեղծագործական եւ այլ տառապանքները կարծես ամբողջական են դառնում, երբ հայտնվում է մի օլիգարխ ու ցույց տալիս սեփականաշնորհման փաստաթուղթ եւ մի քանի թղթադրամ շպրտելով նրա երեսին տեղեկացնում, թե նրան պատկանող տարածքն իրենն է՝ պահանջելով անհապաղ լքել այն: Նշենք, որ գլխավոր դերում ճանաչված դերասան Արթուր Ութմազյանն է:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ