Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանն ընդդեմ ԶԼՄ-ի. «Հրապարակ» թերթը նոր հայց է ստացել

Հոկտեմբեր 28,2011 18:45

«Հրապարակ» թերթի դեմ պատվի, արժանապատվության եւ իրեն վիրավորելու համար ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը հայցադիմումով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է 18 մլն. դրամ:

Թերթի «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հրապարակման տակ իրենց մեկնաբանություններն էին զետեղել ընթերցողները: Ընդ որում յուրաքանչյուր մեկնաբանության համար փաստաբանը պահանջում է 2 մլն դրամ:

Դատական պրակտիկայում այսպիսի հայցապահանջը «նոր խոսք» է, քանի որ օրենսդրական որեւէ «կարգավորում» չկա մեկնաբանությունների համար լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31