Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ու «Forward» ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր

Հոկտեմբեր 28,2011 18:19

Հայաստանի օլիմպիական հավաքականները եւ ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվելիք միջոցառումների մասնակից Հայաստանի ներկայացուցիչներն այսուհետեւ կրելու են մարզահագուստի «Ֆորվարդ» ռուսական ընկերության արտադրանքը: Մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով պայմանագիրը երեկ ստորագրեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Ֆորվարդ» ընկերության գլխավոր քարտուղար Վադիմ Շտոլերը:

Ռուսաստանի 60 մարզաձեւերի 200 հավաքականներ եւ պարալիմպիկ մարզիկները 2003 թվականից միջազգային բոլոր մրցաշարերում հանդես են գալիս «Ֆորվարդ»-ի մարզահագուստով, որի մեկ հավաքածուն բաղկացած է շուրջ 30 անուն ապրանքատեսակից:

Մանրամասն՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում:

Աշոտ Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31