ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից քիչ առաջ տեղեկացրին, որ ձերբակալվել է Երեւանի «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի օրթոպեդիկ եւ ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը: Ըստ նախնական վարկածի, Ս. Համբարձումյանը զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունը կիրականացնի քրեական գործի նախաքննությունը: