Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Լավ սովորելով՝ լավ չես ապրի»

Հոկտեմբեր 28,2011 16:57

Այսօր Մամուլի ազգային ակումբը  ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝  «Բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումները Հայաստանում. մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ տարբեր կուսակցություններից անդամներ:

Հայաստանում կրթական բարեփոխումները հիմնված են բոլոնյան գործընթացի վրա: Այդ մասին խոսում էին քննարկման մասնակիցները: Արդեն 6 տարի է՝ Հայաստանում իրականացվող այս բարեփոխումները բախվում են մի շարք խնդիրների:  «Բոլոնիայի գործընթացով պայմանավորված հիմնական փոփոխությունները մեզ մոտ արդեն արված են: Հայաստանում ներդրված է եռաստիճան կրթական համակարգ՝ բակալավր, մագիստր, հետազոտող, կրեդիտի կուտակման եւ փոխանցման համակարգը, ինստիտուցիոնալ մակարդակով ապահովված ենք այնպիսի կրթական հաստատություններով, որոնք անհրաժեշտ են որակյալ կրթություն ապահովելու համար»,- ասում է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ խնդիրը հասարակության մեջ այդ փոփոխությունների նկատմամբ տրամադրությունը փոխելն է: Նրա խոսքով. «Պետք է  Հայաստանում երաշխավորված լինի,  որ կիրթ մարդը իր մասնագիտական աշխատանքով ապրելու է բարեկեցիկ կյանքով: Եթե կրթությունը,  աշխատաշուկան փոխկապակցված չեն, ապա խիստ տրամաբանական կապը՝ լավ կրթվել, լավ աշխատել, լավ ապրել, խզվում է…Ստացվում է՝ լավ սովորելով՝ լավ չես ապրի: Երբ կոտրենք այս արատավոր կարծրատիպը, իրականում կապահովենք բեկումային աճ»:  ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի համոզմամբ,  կրթական լիազորված մարմինը բոլոնյան  փոփոխությունները չյուրացնելով է փորձում հրամցնել հասարակությանը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, դասախոս Անուշ Սեդրակյանն էլ  ցանկություն հայտնեց. «Ուզում եմ, որ ֆորմալ բարեփոխումները անցնեն իրական փուլի»: ՀԱԿ կրթության եւ գիտության հանձնաժողովի համակարգող Սամվել Կարաբեկյանը խրախուսեց մեր երկրի մասնակցությունը բոլոնյան գործընթացին, բայց ափսոսաց, որ կրթական հարցեր քննարկելիս գլխավոր շահառուներ ուսանողները եւ դասախոսները մասնակցություն չեն ունենում:


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31