Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ ավարտեց Գագիկ Մաթեւոսյանի /«Մուսկուլ Գագո»/ եւ նրա խմբի դատավարությունը: Գագիկ Մաթեւոսյանը դատապարտվեց 14, Ռաֆայել Մասումյանը՝ 11, Արտակ Ղուկասյանը՝ 10 տարի 9 ամիս, Վազգեն Կարապետյանը՝ 12, Արայիկ Ոսկանյանը՝ 11, Գրիգոր Գիրիգորյանը ՝ 6 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվել էին քաղաքացիների, առանձին մարդկանց պատվերով ծրագրված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների ծրագրման, մասնավորապես, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի վրա ավազակային հարձակում կատարելու, կազմակերպված բանդա ստեղծելու մեջ:
«Մուսկուլ Գագոն» եղել է հատուկ նշանակության «Չղջիկներ» խմբի անդամ, մասնակցել Արցախի ազատագրական մարտերին, սակայն, ըստ մեղադրանքի, հավաքագրել էր քիմիայի, տեխնիկայի, էլեկտրոնիկայի բնագավառների գիտակ Արտակ Ղուկասյանին, ՊՆ հատուկ ստորաբաժանման սպա Վազգեն Կարապետյանին, ազատամարտիկներ Գրիգոր Գրիգորյանին, Արայիկ Ոսկանյանին: Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ