Լրահոս
Օրվա լրահոսը

The Guardian-ը հրապարակել է քաղաքական գործիչների միջեւ «լավագույն» ձեռնամարտերի վարկանիշային աղյուսակը

Հոկտեմբեր 28,2011 16:05

Ուրբաթ օրը բրիտանական The Guardian թերթը «Երբ քաղաքական գործիչները փաստարկներ չունեն`մտադիր չեն առանց մարտի հանձնվել» վերտառությամբ հրապարակել է տարբեր երկրների քաղաքական գործիչների մասնակցությամբ «լավագույն» ձեռնամարտերի ընտրանին: Այս շատ ինքնատիպ վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաեւ Ռուսաստանի Պետդումայում եւ Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի ունեցած ծեծկռտուքները:

Վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում է Իտալիայի խորհրդարանում ընդամենը վերջերս` այս չորեքշաբթի օրը, տեղի ունեցած ձեռնամարտը: Հրապարակված լուսանկարում երեւում է, թե ինչպես է իտալական խորհրդարանի նիստերի դահլիճում ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կլաուդիո Բարբատոն(ձախից) բռունցքների օգնությանը դիմում իր ընդդիմախոս Ֆաբիո Ռանիերիի( աջից) հետ վիճաբանության ժամանակ: Իտալացի օրենսդիրները հարվածներ էին փոխանակել , քանի որ ներկայացված տնտեսական բարեփոխումների կոշտ ծրագրի շուրջ ծագած լարվածությունը, ինչպես թերթն է ծաղրել, հարվածել էր պատգամավորների գլխին:

Աղյուսակի երկրորդ տեղում է 2005 թվականին  ՌԴ Պետդումայի նիստի ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթը, երբ «Հայրենիք» խմբակցության պատգամավորները ձեռնամարտի էին բռնվել Լիբերալ- դեմոկրատական կուսակցության իրենց գործընկերների հետ: Լիբերալ-դեմոկրատներն այն ժամանակ  բողոքել էին Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի օրենսդիր մարմնի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ եւ գործադուլ էին հայտարարել: Նրանք փորձել էին լքել Դումայի նիստը եւ, որպես` բողոքի նշան, հեռանալ դահլիճից, բայց իրենց ճանապարհին բախվել էին «Հայրենիքի» պատգամավորների հետ:

Երրորդ «լավագույն» ձեռնամարտը օրենսդիրների ակտիվ մասնակցությամբ համարվել է Չեխիայի առողջապահության նախարար Դեւիդ Ռատի եւ նրա ընդդիմախոս Մակեր Մաչեկի ծեծկռտուքը, որը տեղի էր ունեցել Պրահայում, դժգոհ ատամնաբուժերի հետ հանդիպման ժամանակ:Չեխիայի նախագահի ատամնաբուժ խորհրդական Մաչեկը ընդհատել էր նախարար Ռատի ելույթն ու ուժեղ հարվածել նրա ծոծրակին: Ի պատասխան Ռատը նրան վախոտ էր անվանել, եւ երկու տղամարդիկ հարվածներ էին փոխանակել:

Վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղում  Բոլիվիայի քաղաքական գործիչների ձեռնամարտն է: Լուսանկարում պատկերված է,  ընդդիմադիր կոնգրեսմեն Ֆերնանդո Ռոդրիգսի( ձախից) եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի գլխավորած կուսակցության մի չճշտված ներկայացուցչի հետ ծեծկռտուքը: Այս դեպքը տեղի է ունեցել 2009-ին, Լա-Պասեում, Կոնգրեսի նիստի ժամանակ:

Իսկ ահա հինգերորդ տեղում Ուկրաինայի Գերագույն ռադայում 2010 թվականին, Ղրիմում ՌԴ Սեւծովյան նավատորմի տեղակայման մասին համաձայնագրի վավերացման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքն է, երբ ուկրաինացի ընդդիմադիրները եւ նախագահամետ օրենսդիրներն իրար էին ծեծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31