Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ քննիչի գործը հետաձգվեց

Հոկտեմբեր 28,2011 15:25

 

Այսօր նշանակված՝ ժ.11.30-ից կես ժամ ուշացումով սկսվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, որ վկան՝ Բալասան Զաքարյանը, որի տղան՝ Հովհաննես Գեւորգյանն, ըստ մեղադրանքի, 4000 դոլար կաշառք է տվել ԱԱԾ քննիչին, հայտնել էր, թե Մեղրիիում տեղացած ձյան պատճառով չի կարող հասնել մայրաքաղաք: Նախորդ նիստին նրա վկայությունը կիսատ էր մնացել, հետեւաբար, առանց նրա անհնար էր շարունակել նիստը:

Ի դեպ, ինչպես տեղեկացրել ենք, Կոթոլյանի պաշտպաններից՝ Արթուր Աթաբեկյանը դեռ կալանված է, եւ նրա 2 պաշտպաններին հաջորդ նիստին կմիանա եւս մեկը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31