Լեւոն Շիրինյանի «Հայ զինական ուժը առաջին աշխարհամարտի վերջնափուլում» գրքույկը տպագրվել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական խորհրդի որոշմամբ ԳԱԱ փիլիսոփայության , սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:
Ուսումնասիրության մեջ լուսաբանվում են հայ եւ համաշխարհային ռազմնաքաղաքական իրականությանը մասնակիորեն հայտնի եւ հաճախ խեղաթյուրված էջերը, որոնք անմիջական առնչություն ունեն առաջին աշխարհամարտի արդյունքի եւ հայաստանի ճակատագրի հետ:
ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ արդարադատության պետական խորհրդական Արամ Թամազյանի մենագրությունը նվիրված է անձի դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ սպանությունների քրեաիրավական որակմանն ու վերլուծությանը:
«Ծանրացնող հանգամանքներում կատարված սպանություններ» բաժինը նախկինում՝ 2003թ.լույս տեսած համանուն գրքի լրամշակված հրատարակությունն է:
Հեղինակն առանձին բաժիններում անդրադառնում է նաեւ անձնական հարաբերություններից ծագած վրեժի շարժառիթով, խանդի հողի վրա, կռվի կամ վեճի ժամանակ կատարված սպանություններին:
Ուսումնասդիրության մեջ բերվում են բազմաթիվ օրինակներ «Մեղմացնող հանգամանքներում կատարված սպանություններ» բաժնից: Մասնավորապես, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություններ, մոր կողմից նորածնի սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանությունը ենթաբաժիններից:
ԱԿԱՆԱՏԵՍԻ ԳԻՐՔԸ
Գիրքը երաշխավորվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի կողմից:
Գիրքը Մեծ Եղեռնից հրաշքով փրկված եւ հետագայում Հայաստանում ապաստան գտած Հովհաննես Կարապետյանի/Օնիկ Յուսուֆ/ կյանքի պատմությունն է:
Ներկայացվել է Արդաբազարի հայության կյանքը, հայերի տեղահանությունն ու կոտորածները, որոնց ականատեսն է եղել հեղինակը:
Գիքում ներկայացված է նաեւ Հայրենական պատերազմի տարիները: