Այսօր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը՝ հրաժարականը բացատրելով անձնական դրդապատճառներով: Նա նաեւ ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի:
Արդեն իսկ համառ լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու է Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: