Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. տնտեսական աճին երկաթուղին էլ է նպաստել

Հոկտեմբեր 28,2011 14:31

Այսօր Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով մեր երկրի այս տարվա տնտեսական ցուցանիշներին՝ տեղեկացրել է, որ առաջին 9 ամիսների ընթացքում մեր երկրում արձանագրվել է 5 %  տնտեսական աճ, ինչը պայմանավորված է գործընկեր պետությունների հետ  առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացմամբ եւ կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Նշելով, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մակարդակն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բարձրացել է 25. արտահանումը՝ 30, իսկ ներմուծումը՝ 17 %-ով, Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ աճը  նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների ավելացման շնորհիվ է:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Սարգսյանը կարեւորելով երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության խորացումը՝ նշել է. «Մեր երկրի հարավը մյուս ուղղություններին կապող երկաթգծի կառուցման ծրագիրը  հանդիսանում է կառավարության ծրագրային առաջնահերթություններից եւ ռազմավարական խնդիրներից մեկը: Այժմ մեր առջեւ է ծառացած երկաթուղային տրանսպորտի միջոցով ուղեւորների եւ բեռների տեղափոխությունների մակարդակի բարձրացման խնդիրը, որին էլ նպատակաուղղված են իրականացվող միջոցառումները»:
ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստում խորհրդի անդամները կքննարկեն նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքին, գնացքների երթեւեկության 2012-2013 թվականների նորմատիվներին,  երկաթուղային ադմինիստրացիաների միջեւ փոխադարձ հաշվարկների կարգին, ինչպես նաեւ միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31