Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հոկտեմբերի լույս 27-ի գիշերվա ընթացքում մարզի ողջ տարածքում ձյուն է եկել, ջերմաստիճանը իջել մինչեւ -1: 1600-2000 մետր բարձրություններում կա ձյան մոտ 5 սմ ծածկույթ, բարձրլեռնային, 2000-2300 մետր բարձրություններում գտնվող համայնքներում, լեռներում ու լեռնանցքներում, ձյան շերտը գերազանցել 15 սանտիմետրը:
Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով, մարզի ճանապարհները բաց են, դրանք մաքրվում են, սակայն առատ տեղացող թաց ձյունը դժվարացնում է աշխատանքը:
Սպասվածից շուտ եկած ձյունը խնդիրներ ստեղծել մարզի անասնապահների եւ հողագործների համար: Անասնահոտների մի մասը դեռ սարերում է՝ արոտավայրերում, իսկ մոտ երկու հազար հեկտար ցանքերում դեռ մարդիկ չեն հասցրել ավարտել կարտոֆիլի, կաղամբի եւ ճակնդեղի բերքահավաքը: