Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ՈՒՄ «ՌՈՄԱՆՏԻԿ» ՉԵՆ

Հոկտեմբեր 28,2011 13:34

«Այդ մարդիկ վաղուց համագործակցում են ՀՀԿ-ի հետ, բացի այդ, այդ հայտարարություններն այդքան էլ պատիվ չեն բերում մարդկանց, ովքեր ունենալով մեծ քաղաքական անցյալ՝ սեփական բարեկեցությունն ավելի բարձր են դասում ժողովրդի բարեկեցությունից եւ ապագայից»,- «Առավոտի» դիտարկմանը՝ Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը՝ մարդիկ, ովքեր նաեւ անկախ Հայաստանում առանցքային դերակատարումներ են ունեցել, հրապարակավ հայտարարեցին ՀՀԿ-ին միանալու կամ աջակցելու մասին, այսպես պատասխանեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Ժողովուրդը ՀԱԿ-ի կողքին է, իսկ այդ մարդկանցից յուրաքանչյուրն իր կողքին 10 մարդ չի կարողանալու հավաքել»,- ասաց տիկին Սարգսյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ում «ռոմանտիկ» չեն, լավ հասկանում են այդ անձանց հետապնդած նպատակները եւ երբեւէ չեն էլ ակնկալել, որպեսզի նրանք միանան համաժողովրդական շարժմանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել