Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վասն Լոռու ընտանիքների

Հոկտեմբեր 28,2011 13:18

Ըստ փորձագետի, կարիքավոր շատ ընտանիքներ սոցիալական խնդիրները լուծելու համար դառնում են աղանդավոր ու նոր խնդրի առաջ կանգնում:

Լոռու մարզում երեխաների խնդիրներով զբաղվող ակտիվ հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց, ընտանիքների իրավունքների բաժնի, 113 համայնքների անչափահասների գործերով խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովները որոշել են համատեղ ստեղծել «Երեխաների, կանանց եւ ընտանիքների իրավունքների պաշտպանության ցանց»: Նպատակը պետական կառույցների հզորությունների զարգացումն է: Չհամակարգված աշխատանքի արդյունքում տեղեկատվության ամբողջականություն չկա, հարկավոր է «Նորք» տեղեկատվական բազային կից ստեղծել շտեմարաններ` հասարակական կազմակերպությունների շահառուների ամբողջկան ցուցակով, վստահ են նախաձեռնության հեղինակները: Այս դեպքում մարզպետարանը կկարոողանա համակարգել մարզում գործող պետական եւ հասարակական բոլոր կառույցները: Ընտանիքին ուղղված ծառայությունը կլինի հասցեականացված: «Ընտանիքներ կան, որոնք աշխույժ են եւ կարողանում են օգտվել մի քանի հասարակական կազմակերպությունների աջակցությունից, նաեւ պետական մարմիններից, ընտանիք էլ կա, որին պետք է ուղղորդել: Որ աջակցության կարիք ունեցող ընտանիքը չմնա դրսում»,- ասում է «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի ղեկավար Անահիտ Գեւորգյանը:
Ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ երեխային դիտել ընտանիքի ամբողջական մաս եւ չառանձնացնել: Բացի սրանից, կշարունակվեն ծնողների համար մասնագիտական կողմնորոշման դասընթացները, գործազուրկների գրանցումը զբաղվածության կենտրոնում, աշխատանքի տեղավորման հարցերը կլուծվեն: «Այստեղ հարց կա, քանի որ բազմանդամ ընտանիքներին վճարվող նպաստը գրեթե հավասար է տրվող աշխատավարձին, ընտանիքը չի ցանկանում աշխատել, նախընտրում է տանը նստած ստանալ այդ գումարը»,- ասում է «Օրրան» հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը:
Լոռիում սոցիալապես անապահով ընտանիքները հուսահատ ու կաթվածահար վիճակում են: Սոցիալական խնդիրները մասամբ լուծելու համար ընտանիքները հաճախ ընդգրկվում են աղանդավորական կազմակերպությունների շարքերը, որն էլ իր հերթին նոր խնդիր է առաջ բերում` ամուսնալուծություն:
Փորձագետ Արմեն Բեժանյանի կարծիքով, այսօրվա պայմաններում երեխա դաստիարակելն էլ է դժվար: Ընտանիքներում պակասում է ծնողավարման հմտությունը: «Առաջին բանը, որ ծնողի մտքով անցնում է, երեխային պատժելն է, սակայն հնարավոր է, որ նրա վարքագիծը այլ դրդապատճառներ ունի, որ նեղ մասնագետի աշխատանքի արդյունքում կարող է հղկվել, որի արդյունքում կրկին կշահի ընտանիքը»,- համոզված է Արմեն Բեժանյանը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են. «գլոբալ հարց չենք լուծում, ընդամենը փողոցից ենք կտրում, բայց դա քիչ չի»: Ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանի կարծիքով՝ հենց փողոցից կտրելու արդյունքն է, որ անցած տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված անչափահասների կատարած հանցագործությունների 52 դեպքի դիմաց այս տարի ընդամենը 7 անչափահաս իրավախախտ է գրանցվել մարզում: «Սոցիալական անապահովությունը մեծ նշանակություն ունի, սակայն իրական պատճառը դաստիարակության բացն ու զբաղվածությունն է` երեխան փողոցում լինելու ժամանակ չպետք է ունենա»,- ասում է Ռուդիկ Վարոսյանը: Նրա կարծիքով, երեխաների զբաղվածության խնդիրը լուծելու համար պետական հայեցակարգի փոփոխություն է անհրաժեշտ: Այն, ինչ անում են հասարակական կազմակերպությունները, սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներին տարբեր խմբակներում ընդգրկելով՝ պետությունը պետք է իրականացնի:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31