Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Հոկտեմբեր 28,2011 13:13

Պետեկամուտների կոմիտեի հայցային պահանջը մերժվել է

«Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը (նախագահ՝ Բաբկեն Վարդանյան) 2008թ. Հայաստան էր ներմուծել եւ 2009թ. հունվարի 16-ին Արարատյան տարածաշրջանի մաքսատանը «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձեւակերպել էր 3500 կգ հումանիտար բեռ՝ 365 օր ժամկետով:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, դրանք պետք է մաքսային ռեժիմով վերահայտարարագրվեին, որից հետո տրվեին պահպանության:
Անցյալ տարվա փետրվարի 1-ին ՊԵԿ-ի Արարատյան տարածաշրջանի մաքսատանը հարուցվեց մաքսային վարույթ եւ պատմաբան, բարեգործականի նախագահ Բաբկեն Վարդանյանին ճանաչեցին զանցառու:
Նույն այդ ժամանակ Բաբկեն Վարդանյանը հումանիտար բեռն էր բաժանում բոլոր հասցեատերերին…
ՊԵԿ Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետի կողմից մաքսային օրենսգրքի 199 հոդվածի 2-րդ մասով որոշում կայացվեց հիմա էլ տուգանել Բաբկեն Վարդանյանին՝ «հետադարձ արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված եւ օտարված մաքսային արժեքի չափով»: Այն, ի դեպ, կազմում էր 2 488 602 ՀՀ դրամ: Բնականաբար, բարեգործական կազմակերպությունը հրաժարվեց տալ գումարը:
ՊԵԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, ինչին հետեւեց Գ. Վարդանյանի հակընդդեմ հայցը:
Պարոն Վարդանյանը դատարանին ներկայացրեց առարկություններ՝ գտնելով, որ հայցը անհիմն է օրինականության եւ բարոյական առումներով:
Նա վկայակոչել էր «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական- տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992թ. դեկտեմբերի 15-ի համաձայնագիրը, որով նախատեսված է, որ մաքսայինի աշխատողները պետք է որոշում ընդունելուց առաջ խորանան «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձեւակերպման ընթացքում առաջ եկած հանգամանքների մեջ:
Դատարանում պարզվեց, որ Բ. Վարդանյանն ընդհանրապես չի ձեւակերպել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բեռների ներմուծումը, քանի որ ստացված բեռը սննդամթերք էր եւ ենթակա էր փչացման:
Խոսքը 163 արկղի մասին էր: Այդ արկղերը Նոր տարվա առթիվ բարեգործական ակցիայի շրջանակներում Լոս-Անջելեսի հայկական համայնքի միջոցներով անվճար տեղափոխվել էին Հայաստան:
Բարեգործական հիմնադրամը տարիներ առաջ էր «Առավոտին» հայտնել, որ բեռը հանձնել է հասցեատերերին, քանի որ դա իրենց վերադաս կազմակերպության ուղղակի պահանջն էր, ավելին՝ խոսքը սննդամթերքի մասին էր:
«Ինչո՞ւ մաքսատունը, երբ ձեւակերպում էր, չի զգուշացրել, որ չի թույլատրվում ապրանքների բաշխումը, ինչո՞ւ է թույլատրել, որ մաքսային ապրանքների պահեստից ապրանքը տեղափոխվի»՝ հարցնում էին բարեգործականի անդամները:
Նկատենք, որ թոշակառու, պատմաբան Բաբկեն Վարդանյանն աշխատում է հասարակական հիմունքներով, եւ որեւէ վարձատրություն չի ստացել իր կատարած աշխատանքների դիմաց:
Ահա թե ինչու էր բարոյական առումով անընդունելի ՊԵԿ-ի դատական, մինչ այդ էլ՝ «մաքսային» վեճը:
Վարչական դատարանը, այնուհետեւ նորաստեղծ վարչական վերաքննիչն ու վճռաբեկ դատարանը հանգեցին նրան, որ «ՀՀ ԿԱ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետը՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու օրենքով սահմանված իր հսկողությունն իրականացրել է ոչ պատշաճ, նույնիսկ չի քննարկել, ինչի արդյունքում չի ապահովել անձի լսված լինելու իրավունքը, զրկելով վերջինիս իր իրավունքների լիարժեք պաշտպանության հնարավորությունից: Դրանով իսկ խախտվել է ՀՀ Սահմանադրության 148 հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առաջ պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:
Հետեւաբար, ՊԵԿ-ի բռնագանձման պահանջը համարվել է անհիմն եւ մերժվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31