Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակարգ դրություն՝ կառավարության շենքի մոտ

Հոկտեմբեր 28,2011 13:03

Ոստիկանապետը վիրավորվել է ցուցարարների վիրավորանքներից

Այսօր առավոտից կառավարության շենքի տարածքում արտակարգ դրություն էր: Ոչ մի սովորական քաղաքացի կառավարության շենքի մոտ հասնելու հնարավորություն չուներ: Ոստիկանները՝ Հանրապետության հրապարակի շուրջբոլորը շարված, անցորդներին արգելում էին մոտենալ՝ հորդորելով ճանապարհը շրջանցել հետեւամասից: Կառավարության նիստին շտապող լրագրողներին էլ ոստիկանները հարցուփորձ էին անում հրապարակի մետրոյի մոտից ու թույլատրեցին կառավարության շենք հասնել միայն կառավարության հավատարմագրերը ստուգելուց հետո: Թեեւ այս անգամ կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարներն այնքան էլ շատ չէին, բայց, այդուհանդերձ, ոստիկանները ուշի-ուշով հետեւում էին, որ մարդիկ չհավաքվեն շենքի մոտ: Ցուցարարները համոզված էին, որ ոստիկանների այս մոտեցումը պայմանավորված է ոստիկանապետի եւ ցուցարարների միջեւ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպով: Դեպքի վայր էր եկել նաեւ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը ու ցուցարարներին ասաց՝ դիմում ներկայացնել գրասենյակ՝ դեպքի մանրամասներով, եւ խոստացավ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի այն: «Չեմ հերքում, իմ հանձնարարությամբ են այսօր ոստիկաններն աշխատում: Նախորդ միջադեպի ժամանակ հասկացա, որ այս մարդիկ արդարամտության, ճիշտ դատողության հետ եզրեր չունեն: Վիրավորում, թքում են կառավարությունից դուրս եկող մարդկանց վրա: Այս վիճակը թույլատրելն էլ հնարավոր չէր, եթե շարունակեն նման վարքագիծը, ստիպված եմ լինելու հատուկ միջոցներ ձեռնարկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, ոստիկանները ցուցարարների հետ բացատրական աշխատանքներ են տանում, որ նրանք դադարեցնեն իրենց ինտրիգային ցույցերը. «Եթե չդադարեցնեն, իրավունք ունենք ուժ կիրառել, դիմադրելու դեպքում էլ հատուկ միջոցներ կազմակերպել նրանց դեմ: Ոչ միայն Վարդգես Գասպարիին, եւս շատ մարդկանց հանձնարարելու էի բերման ենթարկել: Հենց այս քայլերը կանխելու համար եմ այսօր հրահանգել նրանց մուտքն արգելել կառավարության շենք»: Ոստիկանապետը չբացատրեց, թե ինչու են ոստիկանները սովորական անցորդների մուտքն էլ փակել, միայն ասաց, որ այդպիսի ցուցում ինքը չի տվել: Երեկվա նիստում կառավարությունը որոշեց անտառամերձ բնակավայրերի ընտանիքների համար թափուկ վառելափայտի մթերման համար սահմանել բնօգտագործման վճարի արտոնություններ: Վարչապետի խոսքերով, պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից՝ չեն վտանգի անտառները, մյուս կողմից էլ՝ գյուղացիներին հնարավորություն կտան թափոնները օգտագործել: Մեկ այլ որոշմամբ էլ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, պետական տուրքի, լիցենզավորման, հարկերի մասին եւ մի շարք այլ օրենքներ կփոփոխվեն:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31