«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Նա նշանակվելու է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մարդու իրավունքների, եվրոպագիտության եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ։ Սակայն Տիգրան Թորոսյանը շարունակելու է մնալ Աժ անկախ պատգամավոր, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը նա զբաղեցնելու է հասարակական հիմունքներով, ինչը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը։ Տեղեկացանք նաեւ, որ Թորոսյանին այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկն արել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թորոսյանը հաստատեց լուրերը։
«Ժողովուրդ»