Հատվածներ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի հարցազրույցից:
– Պարոն Սարգսյան, ի՞նչ փուլում է գտնվում Երեւանի փողոցներում տեսանկահարանող եւ արագաչափ տեխնիկա տեղադրելու ծրագիրը։
– Այս տարվա ծրագրով պետք է կառուցվեր կենտրոնը։ Շինարարական աշխատանքները արդեն ավարտին են մոտենում, եւ նախատեսված է, որ մինչեւ տարվա վերջ պետք է Երեւանի տասը բանուկ խաչմերուկներում տեղադրվեն դիտարկման տեսախցիկներ եւ 15 վայրերում՝ արագաչափ սարքեր: Նոյեմբերի 1-ից արդեն սկսելու են սարքավորումների տեղադրման աշխատանքները։
Կարդացեք նաև
– Ի՞նչ կենտրոն Է կառուցվում, որտե՞ղ է այն գտնվում։
– Այդ կենտրոնը ճանապարհային ոստիկանության շենքի երրորդ հարկում է գտնվում, այդտեղ նստած են լինելու աշխատողները եւ իրենք հսկելու են տեսախցիկների աշխատանքը։
– Ուղիղ եթերի ռեժիմո՞վ են հսկելու։
– Այո ու միանգամից տեսնելու են, թե որ խաչմերուկներում ինչ խախտումներ են լինում, գրելու են ու ուղարկելու ըստ բնակության վայրի։
– Վարորղները իմանալո՞ւ են, թե որտեղ Է գտնվում տեխնիկան։
– Այո, իհարկե: Բոլորը տեղեկացվելու են, թե որտեղ են տեղադրված այդ սարքավորումները։ Դա օրենքի պահանջն է։
– Ասացիք, որ տեխնիկան նոյեմբերի 1-ից է տհդաղրվելու։ Իսկ երբվանի՞ց են դրանք սկսելու գործել։
– Երկու օրվա ընթացքում դրանք պետք է որ աշխատեն արդեն, ազգաբնակչությունը միանգամից կտեղեկացվի։ Այնպես չի լինի, որ վարորդը հանկարծակի իմանա, որ այս կամ այն խաչմերուկում հատուկ սարք կար։ Իմանալու են, որ, օրինակ, Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում տեղադրված է նկարահանող սարքավորում:
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»