Հայկական մամուլը շարունակում է քննարկել քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի վարկածներն ու պատճառները: Քանի որ բուն հրաժարականը դեռ չի եղել, հայ լրագրողները ստեղծագործական ազատություն են ստացել մեզ կերակրել անհիմն, չստուգված ֆանտազիայի արդյունք դարձած հոդվածներով ու վերլուծականներով, այն էլ` սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մենք էլ որոշեցինք միանալ խրախճանքին: ԵՎ այսպես` Top 10 վարկածներ:
10 Կարեն Կարապետյանը երբեք չի էլ եղել, Երևանում քաղաքապետություն է արել Ճապոնիաից բերած ամենավերջին թողարկման Drive KK-03 անդրոիդը: Սակայն լիցքավորումը պարպվել է, և անդրոիդին անհրաժեշտ է ուղարկել Ճապոնիա` լիցքավորելու: Հնարավոր է, որ մեկ ամիս հետո նա վերադառնա վարչապետի տեսքով:
9 Կարեն Կարապետյանին հրավիրել են մասնակցել Deep Purple խմբի նոր շրջագայությանը` որպես բեք վոկալիստ:
Կարդացեք նաև
8 Կարեն Կարապետյանը որոշել է ստուգել` արդյոք երևանցիները իրոք օգտագործում են QR կոդերը: Հեռանալուց հետո նա մի քանի QR կոդ հանելուկներ է թողնելու: Եթե երևանցիները դրանք ճիշտ ապակոդավորեն, ապա կգտնեն իրենց սիրելի քաղաքապետին, ու նա կվերադառնա:
7 Կարեն Կարապետյանը Գերմանիա է մեկնել դրայվի վերականգնման լրջագույն վիրահատություն անցնելու համար: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված:Երևանի սուպերհերոսը
6 Կարեն Կարապետյանը մեկնում է Տիբեթ, որպեսզի գտնի իր սեփական «եսը»: Չի բացառվում, որ վանականները նրան սովորեցնեն մահացու մարտարվեստներ, ու վերադառնալուն պես Կարեն Կարապետյանը սկսի գիշերները պայքարել հանցագործների, կորուպցիայի և աղպոտող քաղաքացիների դեմ: Քաղաքապետարանի մոտի մարմնավաճառուհիները կարող են հանգիստ լինել` նրանց էլի ձեռք չեն տա:
5 Կարեն Կարապետյանը միշտ էլ եղել է «Լևոնի մարդը»: Հանրապետականի վերևները վերջերս են դրա մասին տեղեկություն ստացել և փորձում են քաղաքապետարանից հանել միակ ՀԱԿ ներկայացուցչին:
4 Երևանը երբեք էլ քաղաքապետ չի ունեցել. դա գրանտակեր ՀԿ-ների կողմից կազմակերպված ուղեղների լվացման հոլյուցինագեն արդյունք էր: Դա արվել էր բացառապես Սորոսի, մասոնների և Եհովայի վկաների փողերով:
3 Կարեն Կարապետյանի հրաժարականը լուրջ մեսիջ է Մարիամ Թեղուտի Սուխուդյանին: Նա պահանջում է դադարեցնել «կանաչ» տեռորը:
2 Կարեն Կարապետյանին պատանդ է վերցրել կրպակատերերից կազմված բանդան: Նրանք պահանջում են Օպերայի շենքի տեղում հսկայական կրպակ կառուցելու թույլատրություն, հակառակ դեպքում մենք էլ երբեք չենք տեսնի Կարեն Կարապետյանին
1 Կարեն Կարապետյանի պայմանագիրը սպառվեց, և նա վերադարձավ մայրենի Յուպիտեր մոլորակ: Այնտեղ նա կշարունակի իր տոհմի ավանդական փոխկապերի բիզնեսը: Նա եբեմն տվայտանքով կնայի գիշերային երկնքի կապույտ մոլորակին և կտրվի երևանյան հուշերին:
ArmComedy News Network