Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը լոյալ է վերաբերվում ՀՀ բոլոր նախագահներին

Հոկտեմբեր 28,2011 10:42

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը քաղաքական ուժերին հորդորել էր հետեւյալը. «Քաղաքական ուժերը թող բարի լինեն, հռչակեն իրենց թիրախը, թե ինչ են ուզում անել: Մեզ մոտ նույնիսկ քաղաքականության մեջ ներդրվել է շատ արատավոր մի սկզբունք. «կռուտիտ» են լինում: Ինչո՞ւ չեն հռչակում  իրենց նպատակները»: Մեջբերում ենք մի հատված «Իրավունքին» տված հարցազրույցից:

– Մշտապես լավ  հարաբերություններ ունենալով ժամանակի իշխանությունների հետ՝ հետաքրքիր է իմանալ, թե այս պահին Գուրգեն Արսենյանը քաղաքական դաշտում «կռուտիտ» լինելու խնդիր ունի՞, թե՞ ոչ:

Գուրգեն Արսենյանը իր գործողությունների մեջ առաջնորդվում է մի տրամաբանությամբ, որի մասին որ խոսում է: Այդ տրամաբանությունը Գուրգեն Արսենյանին առաջին հերթին թելադրում է, որ իր երկրի երեք նախագահների հետ էլ ինքը պետք է  լինի լոյալության շրջանակներում: Որովհետեւ նրանք երկրի պաշտոնատար այն անձինք են, որոնք ստացել են ժողովրդի աջակցությունը եւ ինչ-որ բաներ են անում: Գուրգեն Արսենյանը չի վիճարկում նախագահներից եւ ոչ մեկի գործողություններ, քաղաքականությունը, որովհետեւ այդ մարդիկ ստացել են ժողովրդի քվեն:

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Իրավունք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31