Շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց նաեւ Ադրբեջանին:
Չնայած երկրորդ անընդմեջ պարտությանը, մեր պատանիների ընտրանին 17,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույն հաշվով հաղթելով Վրաստանին՝ Ռուսաստանը մեր հետ միավորների տարբերությունը հասցրեց նվազագույնի ու այսօր մեկօրյա հանգստի գնաց 17,0 միավորով:
Սակայն հաղթողի համար պայքարին լրջորեն խառնվել է նաեւ Իրանը: Հարյուր տոկոսանոց հաղթանակ տոնելով Չեխիայի նկատմամբ՝ մեր հարավային հարեւանները 16,0 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակի առաջատարների եռյակը:
Աշոտ Հակոբյան