Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հաղթել է «Չեխական ավիաուղիներին»

Հոկտեմբեր 28,2011 10:29

 

ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ «Չեխական ավիաուղիների» միջեւ կոնֆլիկտը, մեր տեղեկություններով, հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, եւ Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից։ Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից, վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը։ Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»։ Հայցն ընդունվել էր, եւ այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։ «Ի՞նչ ընթացքում է կամ ինչպե՞ս է ավարտվել ավիաընկերության հետ Ձեր կոնֆլիկտը»,- երեկ Հարությունյանից հարցրել է մեր թղթակիցը։ «Չգիտեմ, իրավաբաններն են զբաղվում այդ հարցով»,- պատասխանել է նա։ Դատական նիստեր չե՞ն եղել։ «Եղել են, իրավաբաններն են զբաղվում, ես դրանով չեմ զրաղվում»։ Ճի՞շտ է, որ հաշտություն եք կնքել։ «Չգիտեմ, իրավաբաններն ունեն լիազորությունների շրջանակներ եւ այդ շրջանակներում գործում են»։ Կտա՞ք Ձեր փաստաբանների անուններն ու կոնտակտները՝ իրենցից տեղեկություն իմանալու… «Դրանք անհատական տվյալներ են, որոնք չեմ հայտնելու»,- պատասխանել է Հարությունյանը: Անհասկանալի է, թե ինչու է պրն. Հարությունյանը թաքցնում այս տեղեկութւունը։ Չէ՞ որ դա կխթանի, որ շարքային մարդիկ էլ նման դեպքերում դիմեն դ՚ստարան եւ պաշտպանեն իրենց իրավունքները։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31