Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգը» Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին

Հոկտեմբեր 28,2011 10:09

Մեկ տարվա ընթացքում հասարակական տրանսպորտը որակյալ չդարձավ, իսկ դրանք երեւացիներին հուզող առաջնային խնդիրներն են: Հնացած ու փչացած վերելակների հարցը չլուծվեց: Այն տպավորությունն էր, որ քաղաքապետն առավելապես մտահոգված էր Երեւանի կոսմետիկ հարդարանքով, քան լուրջ խնդիրների լուծմամբ: Ավելինՙ drive սիրող քաղաքապետը երբեմն իրականությունից կտրված եւ ոչ քաղաքացիների շահերից բխող օրենքներ էր ընդունում: Նախ արգելեց բացօթյա առեւտուրը, միայն մի քանի ամիս անց առեւտրականներին առաջարկելով այլընտրանք: Առանց վերջնաժամկետ հայտարարելու ապամոնտաժեց մայրաքաղաքում գործող կրպակները: Քաղաքապետի մեկ այլ որոշում էլ վերաբերում էր մերձքաղաքային տրանսպորտը քաղաքից դուրս կայանելուն: Սրանք իհարկե անհրաժեշտ էին Երեւանի զարգացմանը, սակայն որոշում կայացնելուց քաղաքապետը հաշվի չառավ հասարակության սոցիալական ծանր վիճակը: Քաղաքապետին քննադատեցին նաեւ Նարեկ Սարգսյանին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակելու համար: Այդ քննադատություններն առավել սրվեցին, երբ Սարգսյանը հասարակությանը ներկայացրեց մի շարք նախագծեր: Ընդհանրապես Կարապետյանը վերջին մի քանի ամսվա ընթացքում հաճախ էր հայտնվում քննադատության կիզակետում: Քննարկվում էին նրա կառուցած ռեստորանը, ընդունած որոշումները: Այս ամենը համընդհանուր բողոքի ալիք էր բարձրացնում նաեւ Facebook սոցիալական ցանցի նրա էջում, ինչն իհարկե ձեռնտու չէր իշխանություններին, որոնց հատկապես նախընտրական շրջանում անհրաժեշտ էր հասարակության վստահությունն ու համակրանքը:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԱԶԳ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31