Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հռոմի Պապը կոչ է արել կրոնը չօգտագործել ահաբեկչությունն ու բռնությունն արդարացնելու համար

Հոկտեմբեր 28,2011 00:40

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը աշխարհի կրոնների եւ  անհավատների ներկայացուցիչների հետ խաղաղարար հանդիպման ժամանակ հայտարարել է ահաբկեչությունն ու բռնությունը կրոնական նկատառումներով արդարացնելու անթույլատրելիության մասին:

Երկրագնդի կրոնական առաջնորդների հետ հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը,  իտալական Ասսիզի քաղաքում, Հռոմի Պապի նախաձեռնությամբ: Դրան մասնակցել են քրիստոնյաների, մահմեդականների, հուդայականության, բուդիստների, ինդուսների եւ այլ կրոնների ավելի քան 300  ներկայացուցիչներ, նաեւ անհավատներ:

Trend-ի փոխանցմամբ,  Ասսիզի ժամանելուց հետո կրոնական առաջնորդները քննարկել են երկրագնդի վրա խաղաղություն հաստատելու հնարավոր ճանապարհների ու խաղաղարար առաքելության գործում կրոնի դերին առնչվող հարցեր:

Հինգշաբթի երեկոյան աշխարհի կրոնական առաջնորդները հանդես են եկել իրենց՝ խաղաղության ձգտելու մասին համատեղ հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31