Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը Կիեւին գրեթե պարտավորեցրել է Տիմոշենկոյին ազատ արձակել

Հոկտեմբեր 28,2011 00:19

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինայում՝ ընդհանրապես, եւ այդ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի վերաբերյալ՝ մասնավորապես, Եվրոպայի վերաբերմունքն արտահայտող բանաձեւին: Փաստաթղթի հեղինակները Ուկրաինայից պահանջում են ապահովել Տիմոշենկոյին ազատազրկման դատապարտող դատական ակտի բողոքարկման ազնիվ, թափանցիկ եւ անկողմնակալ դատաքննություն:

Բանաձեւում նաեւ ուղղակիորեն մատնանշվում է, որ Տիմոշենկոյի գործի հեռանկարով են պայմանավորված եվրոպական երկրների հետագա հարաբերությունները Կիեւի հետ: Խոսքը  այդ երկրի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման եւ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին է:

BBC-ի մատուցմամբ, ինչպես եւ սպասվում էր՝ պատգամավորները համարել են, որ նախկին վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մարդու իրավունքների ոտնահարման եւ դատական իշխանությունը ընդդիմության առաջնորդի վրա ճնշում գործադրելու նպատակով չարաշահելու դրսեւորում է:

Ըստ Եվրախորհրդարանի բանաձեւի՝ պետք է նաեւ պայմաններ ստեղծել քաղաքական գործընթացներին նախկին վարչապետ Տիմոշենկոյի լիարժեք մասնակցության համար՝ ինչպես ընթացիկ շրջանում, այնպես էլ հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31