Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՐՄԱՐ Է

Հոկտեմբեր 27,2011 00:00

Երեկ հաշմանդամություն ունեցող մարդիկ «Մատչելի շրջապատ» խորագրով բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք Հանրապետության հրապարակից երթով գնացին Երեւանի քաղաքապետարանի շենք՝ ցույց տալով, որ իրենք ստիպված են սայլակներով ու ոտքով գնալ, քանի որ իրենց համար չափազանց անհարմար է քաղաքային տրանսպորտից օգտվելը: Հաշմանդամներին միացած Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը փորձել է երթի մասնակիցներից մեկին անվասայլակով բարձրացնել երթուղային որեւէ տրանսպորտ, սակայն դա անգամ նրանից է մեծ դժվարություն պահանջել: Արդեն քաղաքապետարանի շենքի դիմաց նրանց դիմավորել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Հաշմանդամություն ունեցող մարդկանց «Ունիսոն» հ/կ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ պարոն Նավասարդյանն էլ է ընդունել, որ խնդիրն իսկապես լուծում է պահանջում եւ շուտով քաղաքում կլինեն այնպիսի երթուղայիններ, որոնք մեխանիկական միջամտությամբ կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել