Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ՝ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

Հոկտեմբեր 27,2011 00:00

«ԱրմենՏելը» այս տարվա 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ ամբողջությամբ ավարտել է DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100Գբ/վ արագությամբ: Նոր գերարագ մայրուղին ապահովում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը: Ընկերությունը 2011թ. 2-րդ կեսին ներդրել է ավելի քան 100 կմ օպտիկամանրաթելային մալուխ, բացի այդ, «ԱրմենՏելը» կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի վստահեցմամբ՝ «Ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն արագագործ ցանցի կառուցմանն ուղղված մեր ընկերության հերթական քայլն է եւ այն ընդգրկում է Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերը: Շարժական եւ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայությունների հանդեպ պահանջարկն աճում է, եւ հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդներին կապի եւ ինտերնետ-հասանելիության ամենաժամանակակից եւ որակյալ ծառայություններով»: Նշենք, որ «ԱրմենՏելի» օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770 կմ-ից ավելի է, որից 326-ը՝ Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել