Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌՈՅԹԵՐՍ»-Ը ՀԻՇԱՏԱԿԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 27,2011 00:00

Հեղինակավոր «Reuters» գործակալությունը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին տեղեկություններ հաղորդելու ժամանակ որպես լրացուցիչ տեղեկատվություն է ներկայացրել Վան քաղաքի պատմությունը՝ անդրադառնալով նաեւ թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածներին ու բռնագաղթին։ Հաղորդագրության մեջ նշվում է. «Վանում մեծամասնություն է կազմում քուրդ բնակչությունը։ Այդ վայրերում ապրող մեծ թվով հայեր Առաջին աշխարհամարտի տարիներին կոտորվել եւ բռնագաղթվել են։ Այդ շրջանում հաճախակի են տեղի ունենում երկրաշարժեր»։ Պաշտոնական Անկարան գործակալությունից պահանջել է վերախմբագրել Վանի երկրաշարժի մասին տեղեկությունը։ Ինչպես տեղեկացնում է 7or.am-ը, թուրքական «Միլլիեթ» օրաթերթն անդրադարձել է այդ հարցին՝ որակելով դա որպես «թուրքերի հանդեպ բացահայտ թշնամանքի դրսեւորում»։
«Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքերի դեմ ուղղված թշնամանք։ Կարծես այդ տեղեկությունը ոչ թե «Reuters-ն է հաղորդել, այլ «Երեւան» լրատվական գործակալությունը»,- գրում է «Միլլիեթը»՝ ավելացնելով. «Սակայն «Reuters»-ը թուրքական կողմի հակազդեցության արդյունքում հանել է վերոնշյալ նախադասությունը, եւ նյութը վերաթողարկվել է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել