Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթոն. «Առանց Աֆղանստանի եւ Պակիստանի ԱՄՆ-ն չէր կարող հաջողությունների հասնել ահաբեկչության դեմ պայքարում»

Հոկտեմբեր 27,2011 23:38

 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների շատ հաջողություններ հնարավոր են եղել Աֆղանստանի եւ Պակիստանի իշխանությունների հետ Վաշինգտոնի համագործակցության շնորհիվ: «Ուսամա բին Լադենն ու նրա առանցքային հետեւորդները սպանված են: Բայց սպառնալիքը մնում է իրական եւ անհապաղ պատասխան քայլեր է պահանջում: Առաջին հերթին այն բխում է «Ալ-Քաիդա» խմբավորման հետ առնչություն ունեցողներից: Մեր շատ հաջողությունները  «Ալ-Քաիդայի» դեմ պայքարում անհնարին կլինեին առանց ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ սերտ համագործակցության»,-  РИА Новости- ի մատուցմամբ՝ հոկտեմբերի 27-ին հայտարարել է Քլինթոնը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ:

Պետքարտուղարը միաժամանակ շեշտել է, որ, այդուհանդերձ, աֆղանական եւ պակիստանյան իշխանությունների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում  որոշակի լուրջ խնդիրներ դեռ կան: «Մեր աֆղանցի եւ պակիստանցի գործընկերների հետ աշխատելը միշտ չէ, որ հեշտ է, բայց նրանց հետ հարաբերությունները բխում են Ամերիկայի ազգային անվտանգության շահերից: Նրանցից հրաժարվելը կարող է վնասել այդ շահերին»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ԱՄՆ-ի եւ Պակիստանի հարաբերությունները բարդ փուլ էին մտել այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները այս տարվա մայիսին Պակիստանում հայտնաբերել եւ սպանել էին «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ», «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենին: Ամերիկյան իշխանությունները տարակուսանք էին հայտնել՝ ինչպե՞ս կարող էր Պակիստանի կառավարությունը տեղյակ չլինել, որ բին Լադենը թաքնվում է այդ երկրի մայրաքաղաքից ոչ հեռու: Պակիստանի իշխանություններն էլ իրենց հերթին էին տարակուսել՝ ո՞ր իրավունքով է ԱՄՆ-ն առանց իրենց գիտության անկախ պետության տարածքում հատուկ գործողություն իրականացրել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Աֆղանստան հարաբերություններին, ապա դրանք ավելի հաջող ընթացք ունեն, թեեւ Միացյալ Նահանգները պարբերաբար այդ երկրի ուշադրությունը հրավիրում է լրջագույն խնդիրների եւ առաջին հերթին՝ իշխանությունների կոռումպացված լինելու վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31