Հինգշաբթի երեկոյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 18 մարդ զոհվել եւ 37-ը վիրավորվել: Այդ մասին հաղորդում է rеuтters-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության իր աղբյուրին:
Առաջին պայթյունը իրականացվել է մայրաքաղաքի հյուսիսարեւելյան շրջանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ: Պայթուցիկ երկրորդ սարքը գործարկվել է այն ժամանակ, երբ փրկարարներն ու բժիշկները փորձել են առաջին պայթյունի վայրից տարհանել վիրավորվածներին:
Բաղդադում ահաբեկչական ակտեր գրեթե ամեն օր են տեղի ունենում: Իրաքյան լրատվամիջոցների մատուցմամբ, սեպտեմբերին «ահաբեկչական ակտերի եւ այլ բռնարարքների արդյունքում» երկրում զոհվել է 185 մարդ. 110-ը՝ քաղաքացիական անձինք, 42-ը՝ ոստիկաններ եւ 33-ը՝ զինվորականներ: