Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր դիմավորել է նոր երևանցուն` Փղին,որը մայրաքաղաքով հանգիստ զբոսնել է առանց ամրագոտին կապելու: Եվ փոխանակ նորելուկ երևանցուն Երևանի ՃՈ-ն տուգանային հրապարակ տեղափոխեր, նա տեղափոխվել է քաղաքապետարանին հարակից` Մոսկվայի հրապարակ:
Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ դրա պատճառը Փղի «մեջքն է». փողոցում շշուկներ են եղել, որ Փղին հովանավորում է անձամբ քաղաքապետը` Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև