Հինգշաբթի օրը Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե մտադիր են հետաքննել երկրի պաշտոնանկ արված առաջնորդ Մուամմար Կադդաֆիի մահվան հանգամանքները եւ մարդասպանին հանձնել դատարանին: Այդ մասին հաղորդում է France-Press-ը՝ վկայակոչելով երկրի Ազգային անցումային խորհրդի( ԱԱԽ) ղեկավարի տեղակալ Աբդելհաֆիզ Խոջային:
<Դրա ( Կադդաֆիի մահվան) պատասխանատուները, ովքեր էլ դրանք լինեն, կկանգնեն ա?դար դատարանի առաջ>,- հայտարարել է Խոջան:
Հիշեցնենք, որ Կադդաֆին գերեւարվել էր հոկտեմբերի 20-ին, իր ընդդիմախոսների ուժերի կողմից գրավված հայրենի Սիրթ քաղաքից փախուստի դիմելու ժամանակ:
Ավելի վաղ Ազգային անցումային խորհուրդը հայտարարել էր, թե Կադդաֆիին տեղափոխող ավտոմեքենան տարվել է հոսպիտալ եւ ճանապարհին հայտնվել է ԱԱԽ մարտիկների եւ գնդապետին աջակցող ուժերի փոխհրաձգության կիզակետում, որի արդյունքում գլխի շրջանում մահացու վնասվածքներ է ստացել: