Այսօր մինչ Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուները որեւէ կերպ չեն մեկնաբանում քաղաքապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, քաղաքապետի Facebook-ի էջը հարյուրավոր երեւանցիների կողմից, «գրոհի» է ենթարկվել: Քաղաքացիները քաղաքապետին հորդորում են «Երեւանցիների սրտերը չկոտրել եւ հետ կանգնել հրաժարականի մտքից»: Չնայած քաղաքացիների հորդորներին, քաղաքապետի՝ Facebook-ի պատի գրառումները նույնպես մնում են անպատասխան եւ քաղաքապետարանի մամուլի պատասխանատուների կողմից որեւէ արձագանք չեն ստանում, ինչպես որ սովորաբար լինում էր: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը հավաստի է:
Կարդացեք նաև