Մոտ մեկ ամիս է՝ ռուսաստանյան հեռուստաալիքներով ցուցադրվում է ամենասկանդալային ռեփեր Թիմթիի նոր՝ «На краю земли» երգի տեսահոլովակը, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ մեծ աղմուկ բարձրացնել: Լրատվամիջոցները գրում են, որ տեսահոլովակի ռեժիսորն է Պավել Խուդյակովը, եւ այն նկարահանվել է Մոնակոյում:
Ռեփերն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Սա իրոք շատ թանկարժեք տեսահոլովակ է. այն ամենալավը դարձնելու համար ոչինչ չենք խնայել: Տեսահոլովակը լի է թանկարժեք, էլիտար մեքենաներով, շատ գեղեցիկ աղջիկներով: Ու այն հրաշալի է ստացվել, ես գոհ եմ: Բոլոր հետաքրքրասերների համար էլ ասեմ, որ տեսահոլովակիս վրա ծախսել եմ 500.000 եվրո»:
Թիմթիի ծախսած գումարի շնորհիվ էլ տեսահոլովակն անցել է «ամենաթանկարժեք տեսահոլովակների» շարքը:
Կարդացեք նաև